0

Կանայք «վատ տղաների» են սիրում. հետազոտություն

ԱՄՆ-ի Տեխասի Համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք ավելի հաճախ նախընտրում են սեռական հարաբերություններ ունենալ «վատ» տղաների հետ, տեղեկացնում է բրիտանական Sun-ը:

«Նախկին հետազոտությունները ցույց էին տվել, որ կանայք գայթակղիչ են համարում վայելչակազմ ու թիկնեղ տղամարդկանց, օրինակ` Ջորջ Քլունիին կամ Ջեյմս Բոնդին: Մենք որոշեցինք պարզել, թե ինչն է դրդում նրանց վերոնշյալ անձանց գայթակղիչ համարել»,- ասել է գիտնական Քրիսթինա Դյուրանտը:

Տեխասի Համալսարանի գիտնականները միանգամից 2 հետազոտություն են անցկացրել: Հարցման միջոցով պարզվել է, որ կանայք կարծում են, որ «վատ» տղամարդիկ, որոնք ավելի կոպիտ են, սեքսուալ ու ընտանեկան հարաբերություններից հեռու` ամուսնական կյանքում ավելի վստահելի կարող են լինել:

Մեկ այլ հարցման արդյունքում պարզվել է, որ կանայք հիմնականում սիրում են այն դերասաններին, որոնք ֆիլմերում բացասական կերպարներ են մարմնավորել:

 Գիտնականների համոզմամբ` կանանց կարծիքով` այպես կոչված «վատ» տղաներն ընտանիքի հրաշալի հայրեր կարող են լինել:

tert.am